Օսկանյանը, հնարավոր է, դուրս գա ԲՀԿ-ից և նոր կուսակցություն հիմնի
Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրները, չեն բացառում, որ Վարդան Օսկանյանն առաջիկայում դուրս գա ԲՀԿ-ից և ստեղծի նոր կուսակցություն՝ «Սիվիլիթասի» ու իրենց մասս-մեդիաների հենքի վրա՝ իր «տակ» հավաքելով եվրաինտեգրման ջատագովներին։
Ըստ որոշ լուրերի, Մաքսային միություն շտապող իշխանությունների համար դա ևս նպատակահարմար լուծում է՝ երկրում բալանսն ապահովելու առումով, ուստի, նոր «լվացքի գործ» չի հարուցվի, մանավանդ որ դրանով ևս մեկ նապաստակ կխփվի՝ անվերադարձորեն պատմության գրկում կհայտնվի այնտեղ դանդաղ շտապող ԲՀԿ-ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։