Դեսպան. ՄՄ-ին անդամակցելը չի խոչընդոտի ՀՀ-Իրան տնտեսական հարաբերություններին
«Ամբողջովին ներկայացաված չէ, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը: Երբ մենք արդեն կունեենանք դրա մասին տեղեկություններ, կանոնադրությունը, կանոնները, որոնք պետք է գործեն, մենք դրանք կուսումնասիրենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստան-Իրան հարաբերությունների վրա:
Ըստ նրա, Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին որևէ խոչընդոտ չի առաջացնի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման համար, քանի որ, դեսպանի խոսքով, ՄՄ-ին անդամակցության մասին որոշում Հայաստանի իշխանությունները կայացրել են հաշվարկելով ու ուսումնասիրելով բոլոր հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան