Դեսպան. Իրանի ժողովուրդն ընդհանուր առմամբ չի վստահում արևմտյան տերություններին
«Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռուհանիի որդեգրած քաղաքական դիրքոշորումը տարբերում է նախորդ նախագահի դիրքորոշումից: Հասան Ռուհանիի առաջնային խնդիրն էր նվազեցնել Իրանի ու Արևմտյան երկրների միջև առկա լարվածությունը, որի արդյունքում կվերացվեր նաև Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները»: Ասուլիսում նման դիտարկումներ արեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին:
Խոսելով Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և «վեցնյակի» (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) միջև ձեռք բերված համաձայնության մասին, դեսպանը նշեց, որ այդ բանակցությունների հիմնական նպատակն էր՝ վստահության ստեղծում, Իրանի՝ խաղաղ նպատակով միջուկային ծրագրի զարգացման իրավունքի ճանաչումը: «Իրանի ժողովուրդն ընդհանուր առմամբ չի վստահում արևմտյան տերություններին, զգում է արևմտյան երկրների երկակի ստանդարտները: Հազարամյակների պատմություն ունեցող երկրին մեղադրում են, որ դեմ է խաղաղությանը և այդ մտացածին պատկերացումներով Իրանի միջուկային ծրագիրը հարցականի տակ են դնում»,- ասաց Մուհամադ Ռաիսին: Ըստ նրա, Իրանի ժողովուրդը համարում է, որ իրենց նկատմամբ կիրառվող բոլոր պատժամիջոցների մեղավորը Արևմուտքն է: Դեսպանի խոսքով, այդ պատժամիջոցներից տուժում է ոչ միայն հենց Իրանը, այլ նաև այն երկրների տնտեսությունները, որոնց հետ Իրանը համագործակցում է: Նա, օրինակի համար նշեց, որ իրանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստանը նվազել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր