ԼՂՀ ԱԺ նախագահի այցի օրակարգում ԼՂՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման հարցն է
Միացյալ նահանգների Կոնգրեսում դեկտեմբերի 5-ին կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումը կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ:
Կոնգրեսականի խնդրանքով Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է վերջին շրջանում կարգավորման գործընթացում տեղի ունեցող զարգացումները և ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել կոնգրեսական Շերմանին՝ երկարամյա հայանպաստ գործունեության համար:
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Արցախի ու ԱՄՆ միջև համագործակցության զարգացման հնարավորություններին և այդ համատեքստում միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը:
Նույն օրվա երկրորդ կեսին Աշոտ Ղուլյանն այցելել է Վաշինգտոնում Հայ Դատի գրասենյակ և հանդիպում ունեցել կառույցի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի ու այլ պատասխանատուների հետ:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն ու հնարավոր զարգացումները, տարածաշրջանում առկա իրավիճակը և Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի ուղղորդման հետ կապված հարցեր:
Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա