Հասարակություն 11:10 06/12/2013

Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին

Հեղինակ` Մարի Թարյան

Հալեպահայ Ռոզեթ Ուստակարյանը օպերային երգչուհի է, Երևանի կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժնում է սովորել: Երևանում էլ 2007թ-ին հանդիպել է ապագա ամուսնուն: Ամուսնությունից հետո նորակազմ ընտանիքը տեղափոխվել է Հալեպ: Երկու տարի առաջ, երբ պատերազմը նոր էր ներխուժում Հալեպ, վերադառնում են Հայաստան:

«Արվարձաններում էր լարված վիճակ, հայկական թաղամասեր դեռ չէր հասել, բայց շատ պարզ հասկանալի էր, որ արվարձաններում սկսվելով քաղաքի կենտրոն էր հասնելու: Ամուսնուս և զավակիս հետ տեղափոխվեցինք հայրենիք»,- պատմում է հալեպահայ կինը:

Տան կարոտը. «Հնարավոր չէ մարդ իր տունը չկարոտի»

Ռոզեթի ընտանիքը Հալեպում հայրական տունն է թողել, պարբերաբար կապ է հաստատում հարևանների հետ, ասում են` կանգուն է տունը. «Նորմալ է, փառք Աստծո, ամեն ինչ իր տեղում է` ի տարբերություն մյուսների տների, որ ամբողջությամբ ավիրվել են… մարդիկ կորցրել են տուն-տեղ»:

Հալեպում ամենասիրելի վայրը սեփական տունն է, ինչպես Ռոզեթն է ասում, դա այդպես է ամեն մարդու համար. «Կարոտում եմ տունս, շատ եմ կարոտում, հնարավոր չէ մարդ իր տունը չկարոտի: Նաև ակումբն եմ կարոտում, տարբեր վայրեր, կենցաղն եմ կարոտում, մարդկանց, նրանց բարությունը: Այնտեղ օտար հասկացությունը չկար: Եթե անծանոթ շենք ես մտնում, անծանոթ մարդ է իջնում, շատ բարեհամբույր են, բարևում են: Ուղղակի բարև, ջերմություն»:

Հայաստան եկած առաջին օրերին Ռոզեթը բարձրանում է երթուղային ու երբ հալեպյան սովորույթի համաձայն բարև է տալիս, բոլորը սկսում են ծիծաղել. «Երբ տուն վերադարձա, եղբորս ասացի` երթուղայինում բարևեցի, բոլորը ծիծաղեցին: Ասաց` քույրիկ, այստեղ ոչ ոք չի բարևում: Հալեպում, որ բարձրանում էինք տրանսպորտ, ասում էինք բարև ձեզ, բոլորը շրջվում էին, ասում` Աստծո բարին: Բոլորն իրար ջերմություն են տալիս, օգնության ձեռք են մեկնում, պաշտպանում իրար»:

Ռոզեթի մենահամերգը` Հալեպում, 2006թ. 

Ռոզեթի խոսքով, դա նաև արաբ ժողովրդից է գալիս, նա պատմում է. «Այնտեղ շատ երիտասարդներ կային, որ բանակում չէին ծառայել, նույնիսկ զենք չէին վերցրել իրենց ձեռքը, բայց երբ իրավիճակը փոխվեց, տղաները զինված պաշտպանում էին մարդկանց: Չէին մտածում` մեզ ի՞նչ, թող պետությունը պաշտպանի: Դա գալիս է այդ հոգատարությունից ու մաքրությունից: Սիրիացիները կապված են միմյանց հետ, այսօրվա օրով երկիրը չեն լքում. ես թողնեմ օտարի՞ն, թողնեմ թշնամո՞ւն: Նրանք շատ են սիրում կյանքը, երկիրը, պետությունը, բաներ, որոնք հատկանիշ են այդ ազգին»:

Ռոզեթը Սիրիայում բարեկամներ չունի, մեծ մասը Լիբանանում և Ամերիկայում են: Մոր մահից հետո քույրն էլ էր եկել Հայաստան, բայց ընտանիքը չի հարմարվել և տեղափոխվել են Լիբանան:

Հայրենիքից չհեռացողը. «Այո, Սիրիայում եմ ծնվել, բայց հայ եմ ծնվել»

Հալեպահայ կինը Հայաստանից գնալու մասին չի էլ մտածում: Ամուսինն էլ Հայաստանի քաղաքացի է, Քաջարանից է, նրա ծնողներին չեն թողնի, գնան. «Ես հայրենիքից հեռացող չեմ, Սիրիան կկարոտեմ միշտ, իմ սրտում է, բայցևայնպես ես հայ եմ: Այո, Սիրիայում եմ ծնվել, բայց հայ եմ ծնվել, եթե մեր մեջ չլիներ հայասիրությունը, մենք չէինք վերադառնա, չէինք կարողանա մնալ այստեղ: Մեր մեջ դրոշմված է հայասիրությունը, դուք չեք կարող պատկերացնել, թե մենք ինչպես էինք Սիրիայում պահում մեր հայությունը»:

«Նոր սերունդ» մշակութային միության երգի և պարի փառատոն, 1993 թ., Հալեպ

Հալեպահայ կինը շնորհակալություն է հայտնում այդ պետությանը, որ հնարավորություն է տվել պահել ինքնությունը, ազգությունը. «Մենք մեր տոները պաշտոնապես նշում էինք, Քրիստոսի ծնունդն է, հարությունն է… ապրիլի 24-ը բոլորի մոտ սգի օր էր, պետությունն էլ սգում էր մեր հետ: Իրենք մեզ հարգում էին, ազատ էին թողել: Բայց մենք էլ մեր հերթին էինք հայապահպանման գործն անում: Մենք հայերով իրար հետ շատ էինք կապված` բարեգործական միություններ, մշակութային ակումբներ, դպրոցներ, թատրոններ… մեզ թույլ տվեցին հայ մնալ, մենք էլ ամեն ինչ արեցինք ազգությունը չկորցնելու համար, մեզ օտար չէ մեր մշակույթը, լեզուն, պատմությունը, եկեղեցին»:

 

«Սուրբ Սաման» բերդում, «Նոր սերունդ» մշակութային միության երգի և պարի փառատոն, 1993 թ

«Հիմա Հայաստան եկած սիրահայերի համար մի քիչ դժվար է: Մարդիկ զրոյից են սկսում, պիտի աշխատանք գտնեն, ընտանիք պահեն»,- ասում է Ռոզեթը: Թեև կյանքը հեշտ չէ, շատ դժվարությունների միջով են անցնում, բայց կապը փորձում են պահել: Ռոզեթը կարծում է, որ հենց մարդկանց կյանքը կարգավորվի, կսկսեն վերականգնել նաև այնտեղ եղած սովորույթները, ակումբների կյանքը, հավաքները, ուրախություններն ու տխրությունները կիսելու ավանդույթները: Այստեղ հանգիստ ենք ապրում, ասում է նա, այստեղ ազգություն, լեզու, կրոն պահպանելու խնդիր չունեն, ազատ են, սեփական երկրում են. «Այնտեղ եթե չպահպանեցիր ինքնությունդ, զավակիդ ճիշտ դաստիարակությունը չտվեցիր, վաղը հայերենով չի խոսի, օտարի հետ կամուսնանա, կձուլվի: Այստեղ, փառք Աստծո, այդ խնդիրը չկա: Բոլորը հայ են, նույն ձևով և լեզվով են մտածում, նույն մշակույթն ունեն»:

Թումանյանի «Անուշը». «Ես սերն եմ վերցնում, որը անմեղ է, մաքուր է»

Հալեպում Ռոզեթը վոկալ էր դասավանդում, երգում էր: Նաև նկարչուհի է` գրաֆիկայի դիզայներ: Հալեպում դրանով էլ էր զբաղվում: Սիրիայում համերգների է մասնակցել, նաև մենահամերգ է տվել. «Ամեն մի երգչուհու համար ամեն մի ստեղծագործություն թանկ է, սիրում ես, փայփայում: Ամեն անգամ ստեղծագործելով, երգելով` մի նորություն ես մեջը հայտնաբերում, ավելի ես կապվում:

Թումանյանի Անուշն, օրինակ, անփոխարինելի է ինձ համար: Ես ապրում եմ այդ դերը, իմ պատկերն ու կերպարն եմ գտնում այնտեղ: Թումանյանը շատ գեղեցիկ է ներկայացրել հայ կնոջը, նրա կյանքն այն ժամանակներում: Դա իրական կյանքն էր, հիմա նույն իրավիճակներով անցնում են երիտասարդները, իհարկե ոչ նույն դաժանություններով: Սեր կա այդտեղ, ես սերն եմ վերցնում, որը անմեղ է, մաքուր է, չգիտի ցավ, չգիտի դավաճանել: Մաքուր սիրո մասին է... եթե այն չկա, ուրեմն իմ կյանքը վերջ»: 

Օպերային երգչուհին երազում է վերադառնալ իր արվեստին: Ռոզեթը մի բանում վստահ է, եթե Աստված տվել է, մարդն իրավունք չունի դա ծալել ու մի կողմ դնել. «Դու պետք է տաս, վերադարձնես աշխարհին, մարդկանց, ազգիդ: Ես ամեն ինչ կանեմ, որ կրկին վերադառնամ: Իհարկե, միջոցառումները բաց չեմ թողնում, թեկուզ կարճ ժամանակով մասնակցում եմ: Տանը ձայնի վարժություններ եմ անում: Ես իմ արվեստից երբեք չեմ հեռանա, երգն ինձ համար ամեն ինչ է, իհարկե, ընտանիքիցս հետո: Ես երգելով պիտի մեռնեմ»:

Հայրենիքում ապաստանած սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`

«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը

Սիրիահայ կնոջ պատմությունը… Գաղթականության շրջանի, օտարին թողած տան, սարերի հետ խոսելու և գտած հայրենիքի մասին

Հալեպահայ ատամնաբույժի անցած ճամփան` Հալեպից մինչև անապատ, Լիբանանից` հայրենիք. Մահն ամեն րոպե գոյություն ուներ

Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք

Երեսուն տարվա լուսանկարչի կյանք ու առանց լուսանկարելու երեք տարի. Սիրիան իմ սրտին մոտ է, բայց Հայաստանն ավելի

Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է

Պանիր, զահտար ու մարթադելլա. Նորան իր հետ բերել է հալեպյան ուտեստները, այստեղի էլ ջուրն ու օդն է սիրում

«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում

Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել

Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա

Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}