Ամփոփվեց դպրոցներում իրականացված «Ընդդեմ ծխախոտի» միջոցառումների շարքը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունն ամփոփեց Հայաստանի 1300 դպրոցներում անցկացված «Ընդդեմ ծխախոտի» կանխարգելիչ միջոցառումների շարքը: Ծրագրի նպատակն է նպաստել հասարակության լայն շերտերի շրջանում ծխելու վնասակար ազդեցության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը, վաղ տարիքից ծխախոտի օգտագործման կանխարգելմանը` ներգրավելով Հայաստանի հանրակրթական դպրոցները:
Անցած մեկ ամսվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվել էր ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումների շարք` երեխաների համար երեխաների միջոցով: Նաև հայտարարվել էր «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» խորագրով պաստառների ներդպրոցական մրցույթ, ինչպես նաև ակտիվ գործում է facebook-յան խումբը:
Իր խոսքում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ ծրագրի նպատակը կարևոր սկզբունքների վրա էր հիմնված, որը կիրառվում է մանկավարժության մեջ` «Ցույց տուր ինձ, ասա ինձ և ես կհիշեմ», «Մասնակից դարձրու և դա կդառնա իմ միջոցառումը»:
Իսկ ծրագրի ղեկավար Արտաշես Թորոսյանը ներկայացրեց այն աշխատանքը, որ արվել է անցած մեկ ամսում.
«Ես ուրախ եմ, որ մեր աշակերտների մոտ ամրապնդված է այն միտքը, որ ծխելը վնաս է, հիվանդություն է: Ծրագրի շրջանակում շուրջ 1000 դպրոց մասնակցեց ցուցահանդեսներ կազմակերպելու գործընթացին, աշակերտների կողմից հետաքրքրությունը բավականին մեծ էր, ինչն ուրախալի է»,- տեղեկացրեց նա: Նա վստահություն հայտնեց, որ աշակերտների հետաքրքրությունը կբերի նրան, որ նրանց ծնողները կհանձնվեն և կթողնեն այդ վատ սովորույթը, ինչպես արել է հենց ինքը` ծրագրի ղեկավարը, դրա ընթացքում:
Ինչ վերաբերում է մրցանակաբաշխությանը, ապա Երևանից ծրագրի շրջանակում հաղթող ճանաչվեցին թիվ 136, 168 և 125 դպրոցները, ֆիզմաթ դպրոցը: Չանտեսվեցին նաև մարզերի դպրոցները, որոնք բացի հաղթող անվանակարգերում, նաև խրախուսական պարգևների արժանացան:
Նշենք, որ ծրագրի շրջանակում «Կրթություն առանց սահմանի» հկ-ն համագործակցել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա