Շրի Լանկայում շոգեքարշն առանց մեքենավարի սլացել է քաղաքով
Շրի-Լանկայի երկաթուղային ընկերությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի կապակցությամբ, երբ չկառավարվող շոգեքարշը դուրս է եկել դեպոյից և 12 կիլոմետր անցել մայրաքաղաք Կոլոմբոյով: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Գիշերը առանց մեքենավարի շոգեքարշը դուրս էր եկել դեպոյից և շարժվել դեպի քաղաքի հարավային արվարձաններ: Ընկերության ինժեներներից մեկը հաղորդել է, որ ինչ որ մեկն անզգուշաբար փորձել է գործի գցել շոգեքարշի շարժիչը՝ առանց փոխանցման տուփն անջատելու: Շոգեքարշը հնարավոր է եղել կանգնեցնել, երբ երկու ինժեներ մեքենայով հասել են դրա հետևից և նրանցից մեկին հաջողվել է մտնել խցիկ: