«The Fresno Bee». Ի տարբերություն Բուշի և Օբամայի, Հռոմի պապը չփոխեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում
«The Fresno Bee» պարբերականը տպագրել է իրավաբան Մարշալ Մուշիղյանի հեղինակած հոդվածը՝ «Հռոմի Պապը ամուր դիրքրոշում ունի Հայոց ցեղասպանության հարցում» վերնագրով:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Ոչ մի հատուկ կամ նշանակալից բան չկա Վատիկանի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցում: Գնալով ավելի ու ավելի շատ կառավարություններ են նայում փաստերին, հետո նայում Թուրքիայի ժխտողական անհիմն քաղաքականությանը, այնուհետև նայում հայելու մեջ և տրամաբանական եզրակացության գալիս. ոչ միայն ցեղասպանություն է տեղի ունեցել, ոչ միայն խորացել է չճանաչման փաստը, այլև հիմնականում արդարության պահանջ է անհրաժեշտ:
Այս ճանաչումը կարևոր նշանակություն ունի: Հռոմի Պապը՝ այն ժամանակ դեռ կարդինալ Բերգոլիոն, Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումների ժամանակ, կոչ արեց Թուրքիային անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «հայ ժողովրդի և ամբողջ մարդկության դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ծանրագույն ոճրագործություն»:
Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում, երբ ինչ-որ մեկը եթե նախագահի թեկնածու է, նա խոսում է Հայոց ցեղասպանության մասին՝ հուսահատ կերպով ձայներ ձեռք բերելու համար: Սակայն պաշտոնը ձեռք բերելուց հետո, նրանց հայտարարությունները տեղ են բացում իրական քաղաքականության համար՝ հետապնդելով նպատակահարմար քաղաքական օրակարգ (Թուրքիայի հետ հեշտ հարաբերություններ), չնայած բարոյական նկատառումների բացակայությանը:
ԱՄՆ նախագահները Բուշը և Օբաման այս կատեգորիային են պատկանում: Հռոմի պապը այս հարցում տարբեր է: Նա պնդում է իր դիրքորոշումը, չնայած իր բարձր կարգավիճակին, և դա իսկապես հրաշք է և նա էլ սուրբ է:
Կաթոլիկները Եվրոպայի բնակչության մեկ քառորդ են կազմում: Թուրքիան «ճանկռում է» Եվրոպայի դուռը, սակայն ոչ մի նշանակալից ձեռքբերումներ այս ուղղությամբ չի ունեցել:
Բոլորն էլ գիտեն թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ: Եվրոպայի բոլոր կաթոլիկները պետք է հասկանան, որ թույլ տալով Թուրքիային ներս մտնել, նրանք թույլ կտան ներս մտել մի խմբի, ով կարծում է, որ ցեղի բնաջնջումը հիմնված է ազգային ինքնության և քրիստոնեական հավատքի վրա և դա ընդունելի վարքագիծ է:
Օսմանյան կայսրության թուրքերը այսօր ձևացնում են, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել: Հռոմի պապը հայտարարել է, որ «Մարդու արժանապատվությունը ոտնահարելը լուրջ մեղք է»: Նորին Սրբությունը նաև ընդունում է, որ ավելի մեծ մեղքը, հետքերը մնալու թույլ տալն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան