Ներկայացվելու է Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 12-ին ներկայացվելու է Ավետ Տերտերյանի` 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված 2 գործողությամբ «Երկրաշարժ» օպերան: Այս մասին տեղեկացնում են թատրոնի մամուլի ծառայությունից:
Օպերայի բեմադրող ռեժիսորն է Լևոն Իվանյանը, բեմադրող դիրիժորը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:
Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանը «Երկրաշարժ» (Des Beben) օպերան գրել է 1984 թ.-ին գերմանացի գրող Գ.Կլեյստի «Երկրաշարժը Չիլիում» պատմվածքի հիման վրա։ Օպերայի պրեմիերան կայացել է 2003 թ. Գերմանիայում՝ Մյունխենի պետական թատրոնում։ Հայաստանում օպերայի պրեմիերան կայանել է 2008 թվականին: Այն ներառված է եղել 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված պետական միջոցառումների ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում