Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 86 մլն դոլարի և 50.5 մլրդ դրամի վարկ
Դեկտեմբերի 2-6-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 100,329,554 ԱՄՆ դոլար 404.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 107,179,740 ԱՄՆ դոլար 405.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 3,170,379 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,904,471 EUR 549.03 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,512,725 EUR 552.97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 800,822,716 ՌԴ ռուբլի 12.13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 140,013,796 ՌԴ ռուբլի 12.30 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86 մլն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում