10 օրվա աղբ` բակում. Սառնարանը, աթոռներն ու կենցաղային աղբը ծածկել են աստիճանները (Լուսանկարներ)
Արամի 90, 92 և Սարյան 25 հասցեների ընդհանուր բակում արդեն մոտ 10 օր է աղբը չեն տարել: Կուտակված աղբն այնքան է շատացել, որ ծածկել է դեպի փողոց դուրս բերող աստիճանները:
Աղբարկղերի և պլաստմասե շշերի համար հատկացված արկղերի հարևանությամբ, բացի ամենօրյա կենցաղային աղբից, նաև հին սառնարան, աթոռներ, արկղեր են գցված:
Բնակիչներից մեկը Panorama.am-ի թղթակցին դժգոհեց, որ արդեն տասը օր է աղբը այստեղ է, փակել է ճանապարհը: Նա չգիտեր, թե ով է լցրել այն, բայց հույս հայտնեց, որ աղբը շատ երկար չեն թողնի բակում:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի:
Նախորդող`
Այգին շարունակում է կեղտոտ մնալ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան