Իշխան Զաքարյանի վերանշանակման օրվանից Լևոն Յոլյանն աշխատանքի չի գնում
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը աշխատանքի չի գնում այն օրվանից, ինչ Իշխան Զաքարյանը վերանշանակվել է այդ գերատեսչության նախագահ: Այս երկու պաշտոնյաների հարաբերությունները այժմ լարված են այն պատճառով, որ մինչև վերջին պահը Լ. Յոլյանը վստահ էր, որ Սերժ Սարգսյանն իրեն կառաջադրի ՎՊ նախագահի պաշտոնին:
Այդ մասին հայտնի էր գրեթե ողջ քաղաքական դաշտին ու հատկապես Հանրապետական կուսակցությանը, որի անդամ է Լ. Յոլյանը: «Եվ այժմ երբ կրկին Ի. Զաքարյանն է դարձել ՎՊ նախագահ, այս երկու պաշտոնյանները չեն կարողանում շփվել միմյանց հետ»,- գրել է թերթը: