«SAS»-ը լուրջ խախտումներ է թույլ տվել
Իրազեկ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ն լուրջ խախտումներ է թույլ տվել: Հոկտեմբեր ամսին «ՍԱՍ գրուպ»-ի տնօրեն Սամվել Գզրարյանը Բագրատաշենի մաքսային կետով Իռլանդիայից Հայաստան է ներմուծել 492 շիշ գինի, որը, սակայն, չի հայտարարագրել: ՊԵԿ-ի բացահայտումից հետո «ՍԱՍ գրուպ»-ը տուգանվել է 50.000 դրամի չափով:
Թերթը փորձել է կատարվածի մասին մեկնաբանություն ստանալ ՍՊԸ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանից, սակայն նա ողջ օրվա ընթացքում հեռախոսազանգերին չի պատասխանել: Նշենք, որ սա Արտակ Սարգսյանին պատկանող ՍՊԸ-ի իրականացրած միակ խախտումը չէ: Առաջիկայում կանդրադառնանք մանրամասներին»,-գրել է «Ժողովուրդ»-ը: