Ղամշլիում պայթյունի հետևանքով մեկ հայ զոհվել է, երկուսը վիրավորվել են
Նախօրեին, ժամը 11:15-ին Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում գտնվող Ղամշլի քաղաքի արվարձանում, որտեղ հայ արհեստավորներ են ապրում, գնացքում պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել`ավելի քան 30: Այս մասին հայտնում է «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը:
Պայթյունի հետևանքով նահատակվողների թվում է հայազգի երիտասարդ Վարդգես Ավետիսյանը: Վիրավորների թվում ևս հայեր կան` Խաչիկ Ազիզյան և Գևորգ Նազարյան, համապատասխան բժշկական օգնությունից հետո նրանց առողջական վիճակը կայուն է:
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել «Հայրենիքի պաշտպանություն» կոչվող միավորման կենտրոնի հարևանությամբ: «Հայրենիքի պաշտպանությունը» տեղի արաբներից, քրդերից և քրիստոնյաներից կազմված իշխանամետ միավորում է, որն արգելում է զինյալ ընդիմադիրների մուտքը քաղաք:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա