Ամենատաք դեկտեմբերի 7-ը 1988-ին էր
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին, 09-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյուն:
Քամին հյուսիս-արևմտյան 5-10մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ին գիշերը կբարձրանա 4-6, 08-ի ցերեկը, 9-10-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 7-ին, 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին և 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ: Այսօր ցերեկը կգրանցվի +6, գիշերը` +3, դեկտեմբերի 9-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի` հասնելով -6-ի, իսկ դեկտեմբերի 10-ի գիշերը` -13:
ԱԻՆ-ի ներկայացրած տվյալների համաձայն, պատմության մեջ ամենատաք դեկտեմբերի 7-ը եղել է 1988-ին:
Երևանի դեկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 15.10C (1988 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -17.80C (1941 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 1.40C