Թուրքիան Ադրբեջանին 36 ինքնագնաց «Հաուբից» կմատակատարի
Հաջորդ տարի, Թուրքիան մտադիր Ադրբեջանին ինքնագնաց T-155 «Firtina» տիպի 36 հաուբիցներ (гаубиц) մատակարարել: Այս մասին, հղում անելով Թուրքիայի մեքենաշինական և քիմիական արդյունաբերության կազմակերպության պաշտոնական հաղորդակցությանը (МКЕ), հաղորդում է «APA» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ հաուբիցները բավականին արդյունավետ հրետանային միջոցներ են համարվում, հիմնականում օգտագործվում հարթավայրային տարածքներում, չնայած, որ նրանց փողը մինչև 70 աստիճան բարձրանում է, ինչը թույլ է տալիս նաև կախովի կրակ իրականացնել: Հրաձգության հեռավորությունը 19 կմ է, բավականին շարժունակ է:
«ԱՊԱ»-ի փոխանցմամբ, ներկայումս ինքնագնաց միջոցի շարժիչի տեստավորման աշխատանքներ են իրականացվում, որոնք հաջող փորձաշրջանի դեպքում կդրվեն Ադրբեջանին մատակարարվող հաուբիցների վրա:
Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ եթե շարժիչի հարցը լուծվի, ապա պատրաստ է ավելացնել մատակարարվող հաուբիցների թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա