Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները նվազել են
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2013թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 3 155.6 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 18.8 մլրդ. դրամ կամ 45.9 մլն. ԱՄՆ դոլար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` ատացված օգնության 47.3%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 10.0%-ը`սարքեր և ապարատները, 9.8%-ը` մանածագործական իրերը, 8.0%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.6%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.2%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 3.3%-ը`պատրաստի սննդի արտադրանքը, 3.6%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, իսկ 6.2%-ը` մնացած ապրանքները:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 22.3%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին: Շվեյցարիային բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի շուրջ 16.1%-ը, Չինաստանին՝ 10.4%-ը, Գերմանիային՝ 13.4%-ը:
2013 թվականի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են շուրջ 12.9%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում