Արսեն Ղազարյան. Հայաստանը մտնելով Մաքսային միություն իր կապերը չի խզելու ԵՄ երկրների շուկաների հետ
Սևծովյան համագործակցության երկրների մի մասը Եվրոպական միության, մի մասը Մաքսային միության անդամ են, կամ ՄՄ ու ԵՄ մտնելու գործընթացի մեջ են, և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ինտեգրացիոն կամուրջ է լինելու երկու խոշոր տնտեսական միավորների` ԵՄ-ի և ՄՄ շուկան ինտեգրացնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը` անդրադառնալով ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը` ՍԾՏՀ ֆոնին:
Ա.Ղազարյանը նշեց, որ Հայաստանը մտնելով Մաքսային միություն իր կապերը չի խզելու ԵՄ երկրների շուկաների հետ, հակառակը, Հայաստանը առանձին շրջանակով բանակցությունները շարունակելու է, ինչպես նաև խրախուսելու է եվրոպական ներդրումները Հայաստանում: «Հավատացեք` մեկ կամ երկու տարի հետո մենք ավելի խոշոր գործընկերներ կունենանք ներդրումային դաշտում, քան մինչ օրս ունեինք: Մենք լինելու ենք այն բուֆերային հարթակը, որ հեշտացնելու է այս երկու շուկաների ինտեգրացմանը»,- նշեց Արսեն Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները