Մանուել Պետրոսյանը` գիմնազիադայի չեմպիոն
ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու 15-ամյա Մանուել Պետրոսյանը ոսկե մեդալ նվաճեց Բրազիլիայի Հանրապետության մայրաքաղաք Բրազիլիայում անցկացված համաշխարհային դպրոցական խաղերում` գիմնազիադայում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Պետրոսյանը շրջանային մրցակարգով անցկացված մրցաշարում առաջին տեղը գրավեց` 6 հնարավորից վաստակելով 4,5 միավոր:
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Բրազիլիայի, Պորտուգալիայի և Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում