Մայթերը սառույցով են պատված. Նախօրեին տեղացած ձյունը չեն մաքրել (Լուսանկարներ)
Երևանում այսօր անցորդների համար մայթերով քայլելը փորձության նման մի բան է: Նախօրեին տեղացած ձյունը կեսօրին հալվել էր, իսկ այսօր առավոտյան արդեն վերածվել սառույցի:
Քաղաքապետարանը մի շարք փողոցների մայթերի ձյունը նախօրեին չի մաքրել, ինչն էլ նման իրավիճակ է ստեղծել: Անցումներից օգտվելը ևս վտանգավոր է, քանի որ աստիճաններին սառույց է, ու բարձրանալ-իջնելու ընթացքում մարդիկ կարող են սայթաքել և ընկնել: Նման իրավիճակ է օրինակ Մաշտոցի պուրակի դիմացի անցումում:
Սառույցով են պատված մի շարք փողոցների մայթեր Մալաթիա-Սեբաստիա համայնքում, 3-րդ մասում, Չարբախում, Կենտրոնում, Աջափնյակում և այլն: Մարդիկ ստիպված փողոցներով են քայլում:
Հանուն արդարության նշենք, որ Նոր-Նորքի առանձին հատվածներում և փողոցներին ու մայթերին կարմիր ավազ են լցրել, այս մասին մեզ տեղեկացրեց վարչական շրջանի բնակիչներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները