Ադրբեջանում դժգոհ են. «Համանախագահները դերի մեջ մտած սրիկաներ են»
«Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար հրաձգարան է: Ամեն անգամ, հերթական քայլը նախաձեռնելու համար, նրանք գալիս են Ադրբեջան, որպեսզի իրենց ցուցադրեն, իսկ հետո հետ վերադառնում են»: Այս մասին, «ՍալամՆյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն Յաղուբ Մահմուդովը:
Վերջինիս խոսքերով, համանախագահներն անընդհատ փոխվում են, նորերը փորձում գործի մեջ մտնել, իսկ գործընթացն անընդհատ ձգձգվում է:
«Այդ համանախագահները դերի մեջ մտած սրիկաներ են, նրանք չեն կարող կարգավորել խնդիրը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին, 2 տարվա դադարից հետո, Վիենայում կայացավ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, որից հետո նախագահները պատրաստակամություն հայտնեցին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ շարունակել բանակցությունները: Ավելի ուշ, դեկտեմբերի 5-ին, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ տեղի կունենա հունվարին՝ նախապատրաստելու նախագահների մակարդակով հաջորդ հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա