Ճարտարապետը ներկայացրել է Նոր Հալեպ թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու լուծումները
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյաններին:
Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ճարտարապետ Վահե Թութունջյանը ներկայացրել է Նոր Հալեպ թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու ճարտարապետական լուծումները, որոնք արդիական են և համապատասխանում են միջազգային չափանիշներին, այն կարող է դառնալ վերջին տարիներին կառուցված լավագույն թաղամասերից մեկը: Այնտեղ կարող են բնակվել մոտ 500 ընտանիք, թաղամասը ստեղծված է լինելու լողավազանով, ավտոկանգառներով, խաղահրապարակներով: Նոր Հալեպում հնարավորություն է ստեղծվելու շենքերի առաջին հարկերում տարբեր տիպի արհեստանոցներ և խանութներ ստեղծել:
Նախարարն առաջարկել է ճարտարապետների հանդիպում կազմակերպել Հայաստան ժամանած սիրիահայերի հետ, որտեղ կքննարկվեն թաղամասի կառուցմանն առնչվող հարցեր, որտեղ կտրվեն նրանց հուզող հարցերի պատասխանները:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս է հայտնել, որ Նոր Հալեպի կառուցման համար անհրաժեշտ գումարը պետք է ներդնեն մեր հայրենակիցները, ինչպես նաև Հայրենիքից և Սփյուռքից յուրաքանչյուր հայ իր փոքրիկ ներդրումը պետք է որ ունենա այս ծրագրում: «Արդյունքում Սիրիայից Հայաստան ժամանած մեր հայրենակիցները կգտնեն իրենց տաքուկ անկյունը Հայրենիքում»,- ասել է նա:
Սկսվել են «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները
«Նոր Հալեպ»-ում հաջորդ աշնանը տասնյակ բնակարանամուտ կտոնվի
«Նոր Հալեպ» թաղամասի համար հատկացվել է 4.8 հա տարածք. Աշխատանքները պետք է արագացվեն
Շուրջ 300 սիրիահայ ընտանիք ցանկանում են բնակարան ձեռք բերել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասում