Վաղն ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի
Վաղը ժամը 12-ին ԱԺ-ն կգումարի արտահերթ նստաշրջան: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նշենք, որ օրակարգում այլ հարցերից զատ հիմնական քննարկվելիք թեման 2014-ի բյուջեի նախագծի ընդունումն է:
Հիշեցնենք, որ վերջին նիստում ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ ընդունեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2013 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զբաղվածության մասին»,«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ու այլ օրինագծերի քննարկում ու քվեարկություն: