«Սպարտակը» հավաք կանցկացնի Հայաստանում
Մոսկվայի «Սպարտակը» ձմեռային ուսումնամարզական հավաքներից մեկը պլանավորում է անցկացնել Հայաստանում: Հիշեցնենք, որ այդ թիմի կազմում են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ` Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը:
Ակումբի ղեկավարներն արդեն եղել են Երևանում և ծանոթացել են ենթակառուցվածքներին:
Ավելացնենք, որ «Սպարտակը» ձմեռային ընդմիջման է գնացել` զբաղեցնելով ՌԴ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: 19-րդ տուրում «Սպարտակը» արտագնա խաղում 1:0 հաշվով առավելության է հասել «Ռոստովի» նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները