Թ.Պողոսյանի մտահոգությունը. Ադրբեջանը էլ ՌԴ դեսպանին կկանչեր, էլ Աերոֆոլոտի պորտը տեղը կդներ
«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը facebook-յան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է հետևյալ խնդրին` Երևան- Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներին տեղեկատվություն տրամադրելիս հնչել է ադրբեջաներենը: Պատգամավորը, մասնավորապես, գրել է.
«Չեմ կարող չգրել: Դեկտեմբերի 8-ին Երևան- Մոսկվա Աերոֆլոտի թռիչք SU1861 ինքնաթիռի անձնակազմը վայրէջք կատարելիս միացրեց ավտոմատ ձայնագրությունը, որի բովանդակությունը ծանոթ է յուրաքանչուրի, ով երբևէ ինքնաթիռով ճամփորդել է Ռուսաստան. ուղեվորները, որոնք ՌԴ կամ Բելառուսի քաղաքացիներ չեն, ժամանելով օդանավակայան, պետք է ներկայացնեն լրացված միգրացիոն քարտը…
Այն, որ զգուշացնում են, շատ նորմալ է` ՌԴ-ի միգրացիոն քաղաքականություն է և այդպես էլ պետք է լինի: Հարցն այն է, թե ինչ լեզվով է հնչում ձայնագրությունը: Շատերդ երևի կռահեցիք` անգլերեն ու ռուսերեն: Բայց դրանք ախր 2-րդ և 3-րդ լեզուներ պետք է լինեն: Առաջինն ըստ տրամաբանության պետք էր որ հայերենը լիներ, բայց ավաղ... ադրբեջաներեն էր... Ցավալին էլ այն չէր, որ ներողություն չխնդրեցին, այլ այն, որ հայերենն այդպես էլ չդրեցին: Կամ չունեին, կամ էլ համարեցին, թե` ինչ մի մեծ բան է եղել, որ: Բայց այդ դեպքում, ինչու ունեն ադրբեջաներեն, իսկ հայերեն՝ ոչ:
Կամ պատկերացնում եք ինչ տեղի կունենար հաջորդ օրը, եթե Ադրբեջանից ժամանող ինքնաթիռում տեղի ունենար տրամագծորեն հակառակը՝ աններողություն ու անուղղում միացվեր հայերեն ձայնագրությունը. է՛լ հատուկ լուրերի թողարկում, որ ադրբեջանական ԱԳՆ-ն նոտա է հղել, էլ դեսպանին կանչել ու Աերոֆոլոտի պորտը տեղը դնել: Այստեղ են ասել. մի անգամ փորձեք արժանապատվություն դրսևորել, եթե ունեք, իհարկե... վստահ եմ, որ կապրեք հպարտ երկրի քաղաքացի լինելու հաճույքը ու երևի թե կրկին փորձեք...»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում