Վահան գյուղի բնակիչներին հասանելի կլինեն Beeline թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայությունները
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի Վահան գյուղի ֆիքսված հեռախոսային ցանցի ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կվերակառուցվեն մայրուղային գծերը, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիցվեն նոր թվային կայանին։
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև ս.թ. դեկտեմբերի 18-ը, Վահան գյուղի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի և ADSL2+ տեխնոլոգիաներով լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայությունները:
«Մենք շարունակաբար արդիականացնում ենք ֆիքսված հեռախոսակապը, զարգացնում ենթակառուցվածքները՝ ձգտելով դարձնել կյանքն ավելի լավ: Հետևողական լինելով շրջանների հավասարաչափ զարգացման քաղաքականությանը, մենք արդիականացնում ենք կապը ողջ հանրապետությունում՝ տրամադրելով որակյալ ձայնային կապ և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններ», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը հավասարաչափ իրականացնում է թվայնացման աշխատանքներ ողջ ՀՀ տարածքում։ Ավելի վաղ, հոկտեմբեր ամսին թվայանցվել էր Արարատի մարզի Ուրցաձոր գյուղը։ Բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3500 կմ: