Բակո Սահակյան. Պարենային անվտանգության ապահովումը հատկապես հրամայական է Արցախի համար
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2013թ. հեռուստամարաթոնին և ԼՂՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի նախագծին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը ներկայացրել է հեռուստամարաթոնի ընթացքն ու արդյունքները և համապատասխան հանձնարարականներ տվել հանրապետության կառավարությանը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարության պատշաճ իրականացման ուղղությամբ:
ԼՂՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ վարչապետը, փոխվարչապետը, գյուղատնտեսության նախարարը եւ ազգային վիճակագրական ծառայության նախագահը:
Իր խոսքում երկրի ղեկավարը պարենային անվտանգությունը համարել է մեր պետության անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը՝ ընդգծելով, որ նրա ապահովումը հատկապես հրամայական է Արցախի համար` հաշվի առնելով բազմաթիվ ռազմաքաղաքական գործոնների առկայությունը:
Նախագահ Սահակյանը հավանություն է տվել Արցախի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի նախագծին՝ հանձնարարելով Անվտանգության խորհրդի քարտուղարին սահմանված կարգով ընթացքավորել և հաստատման ներկայացնել հայեցակարգի նախագիծը` համապատասխան հանձնարարականներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում