Կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրությունը՝ նաև հաշվի օպերատորների միջոցով
ՀՀ կենտրոնական բանկի կողմից «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություններին տրամադրվել են ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն: Այս մասին հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից:
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն առաջարկում է հետևյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝
• ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Կայուն Եկամտային (AMFIX),
• ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Պահպանողական (AMCON),
• ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Հավասարակշռված (AMBAL):
«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն առաջարկում է հետևյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝
• Ցե-Կվադրատ Ամպեգա Կայուն Եկամտային (CQFIX),
• Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական (CQCON),
• Ցե-Կվադրատ Ամպեգա Հավասարակշռված (CQBAL):
Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու նպատակով մասնակիցները կարող են մուտք գործել www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը, իսկ այսօրվանից ընտրությունը կարող են կատարել նաև հաշվի օպերատորների միջոցով:
Այս պահի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներ են հանդիսանում`
• «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ,
• «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ,
• «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ,
• «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ,
• «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:
Հարկ է նշել, որ հաշվի օպերատորները և նրա աշխատակիցներն իրավունք չունեն գովազդել կամ որևէ կերպ ուղղորդել մասնակցին ընտրելու կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:
Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում, սակայն ընտրում է ֆոնդի կառավարիչ, ապա նրա համար Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) ընտրում է իր նախընտրած կառավարչի պահպանողական ֆոնդը:
Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում և դժվարանում է ընտրել ֆոնդի կառավարիչ, ապա նրա փոխարեն Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) պատահականության սկզբունքով ընտրում է որևէ կառավարչի պահպանողական ֆոնդը:
Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.abcfinance.am կամ www.epension.am կայքեր կամ զանգահարել 114 թեժ գծի հեռախոսահամարին, իսկ «Իմ հաշիվը» ինտերնետային էջի և հաշվի օպերատորների վերաբերյալ տեղեկությունների համար՝ 010 543321 (131) հեռախոսահամարին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները