«Ոչ բռնապետությանը». ՀԱԿ-ը երթի է դուրս եկել (Լուսանկարներ)
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթը մեկնարկեց Ազատության հրապարակից:
«Ոչ բռնապետությանը», «Նվաճիր իրավունքդ» ու այլ գրություններով, մարտի մեկի զոհերի լուսանկարներով ցուցապաստառներ, դրոշներ, Շանթ Հարությունյանի նկարներ բռնած` մասնակիցները շարժվեցին Մաշտոցի պողոտայով դեպի Ամիրյան փողոց, այնուհետ` դեպի ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակ` հանձնելու 4 կետից բաղկացած նամակը:
Մասնակիցները երթը կավարտեն Ազատության հրապարակում: Երթին մասնակցում են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ինչպես նաև Անդրանիկ Քոչարյանը ու այլք:
Լուսանկարները` այստեղ: