Օգնիանովա. Գաղտնի կերպով թմրադեղերը լրագրողների գրպան նետելը Ադրբեջանի իշխանությունների ամենասիրած մեթոդն է
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)-ն քննադատել է «Azadxeber» լրատվական գործակալության խմբագիր Նիջատ Ալիևի 10 տարվա ազատազրկումը և կոչ է արել իշխանություններին ազատ արձակել վերջինիս: Այս մասին տեղեկացնում է CPJ-ի պաշտոնական կայքը:
«Բաքվի Ծանր հանցագործությունների դատարանը «Azadxeber» լրատվական գործակալության խմբագիր Ալիևին մեղադրել է թմրանյութեր պահելու, կրոնական չլիցենզավորված գրականություն տարածելու, հասարակայնությանը սահմանադրական ռեժիմը տապալելու կոչեր անելու, և էթնիկ ատելության բորբոքելու համար:
Ալիևը հերքում է բոլոր մեղադրանքները, իսկ նրա փաստաբանը նշում է, որ դրանք կեղծ մեղադրանքներ են:
Լրատվական գործակալությունը շատ հաճախ կառավարության վերաբերյալ քննադատական հոդվածներ է տպագրել:
«Մենք կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել ընդդեմ Ալիևի քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներից և նրան ազատ արձակել: Թմրադեղերը գաղտնի կերպով գրպան նետելը իշխանությունների ամենասիրած մեթոդն է, որ կիրառվում է լրագրողների հանդեպ՝ նրանց լռեցնելու համար: Ժամանակն է, որ Ադրբեջանի կառավարությունը դադարեցնի այս փոքրոգի պրակտիկան»,-նշել է CPJ-ի Եվրոպա և Կենտրոնական Ասիա ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան (Ognianova):
«Ադրբեջանը, որտեղ գրեթե ութ լրագրող գտնվում է անազատության մեջ իրենց աշխատանքի համար, պետք է 2014թ ստանձնի ԵԽԽՎ Նախարարական կոմիտեի նախագահությունը: ԵԽ-ն կազմված է 47 անդամ պետություններից, որոնցից յուրաքանչյուրը ստորագրել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան՝ դաշինքը, որ պետք է պաշտպանի մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,-գրում է CPJ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա