Թուրք պաշտոնյաները հերքում են Դավութօղլուի` Հայաստանում հատուկ առաջարկով հանդես գալու մասին թուրքական մամուլի տարածած լուրերը
Թուրք պաշտոնյաները հերքում են խոսակցություններն այն մասին, թե մեծ սպասելիքներ կան Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի` Հայաստան կատարելիք այցից: Բայց միևնույն ժամանակ նրանք նշել են, որ ապագայում հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորելու հնարավորություն կա: Այս մասին է հայտնում է թուրքական «Hurriyet Daily News» պարբերականը:
«Եթե անգամ այս այցելությունը կոնկրետ արդյունքներ չունենա, այն կարելի է դիտարկել որպես շրջադարձային, քանի որ սա 4 տարվա ընթացքում Թուրքիայի արտգործնախարարի առաջին այցելություն է լինելու Երևան: Դեկտեմբերի 12-ին կայանալիք այցը Սևծովյան տնտեսական համագործակցության հանդիպման շրջանակներում է, ուստի այն երկկողմանի նախաձեռնություն չէ»:
«Hürriyet Daily News»-ի հետ զրույցում, անդրադառնալով թուրքական լրատվամիջոցներում տարածված լուրերին, թե Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ սահմանները բացելու դիմաց ինչ-որ առաջարկ կատարել, թուրք պաշտոնյաները մասնավորապես նշել են. «Մենք չեք գնում այնտեղ ինչ-որ հատուկ առաջարկներով: Դա կլինի սխալ և անխոհեմ»:
Միջանկյալ նշենք, որ նախօերին թուրքական «Աքշամ» թերթը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Անկարան արտգործնախարար Դավութօղլուի միջոցով Հայաստանին առաջարկելու է Լեռնային Ղարաբաղի հարցում քայլ կատարել և հրաժարվել Ղարաբաղին հարակից 7 շրջաններից գոնե 2-ից, ինչի դիմաց էլ Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը:
Խոսելով Սևծովյան տնտեսական համագործակցության հանդիպման շրջանակներում Դավութօղլու-Նալբանդյան հնարավոր երկկողմանի հանդիպման մասին` թուրք պաշտոնյաները նշել են. «Եթե այդպիսի երկկողմանի հանդիպում կայանա, մենք կներկայացնենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, այդ թվում մեր երկկողմանի հարաբերությունների կարգավորման հետ կապված մեր տեսանկյունը»:
Պարբերականը նաև նշում է, որ Թուրքիայի արտգործնախարարը չի պատրաստվում այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պարբերականի վերլուծաբաններից Սեմիհ Իդիզն իր հոդվածներից մեկում նշում է, թե կարծիք կա, որ Թուրքիան փորձում է մեղմել իրավիճակը` ակնկալելով, որ 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, դիվանագիտական ճնշումները Թուրքիայի վրա կարող են ավելի սաստկանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները