Ֆեյսբուք սոցիալական ցանցը մշակել է «Կարեկցում եմ» կոճակը
Ֆեյսբուք սոցիալական ցանցը մշակել է «Կարեկցում եմ» (Sympathize) կոճակը, որը լրացնելու է արդեն գործող «Հավանում եմ» (Like) կոճակին: Այս մասին գրում է «ԲիԲԻՍի»-ի ռուսական ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, նոր գործառույթի ներդրումը սահմանափակ է լինելու: Սոցիալական ցանցի ծրագրային ինժեներ Դեն Մուրիելլոն հայտնել է, թե նոր գործիքը ստեղծվել է ցանցի ներքին նախագծերից մեկի համար և դրա օգտագործումը լայն հանրության կողմից դեռևս նախատեսված չէ:
Օգատերերի շրջանում անցկացված հարցումներն և ուսումնասիրությունները ցույց են տվել է, որ շատերը բարձրացրել են «Հավանում եմ» կոճակի այլընտրանքային տարբերակը ստեղծելու հարցը: Դրա անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքերում, երբ «Հավանում եմ» կոճակի օգտագործումը տեղին չէ այս կամ այն գրառման լույսի ներքո, մասնավորապես, երբ օգտատերը հայտնում է հարազատի մահվան կամ մեկ այլ տխուր միջադեպի մասին: Ըստ նախագծման, եթե օգտատերը իր գրառման մեջ տեղադրի տխուր տրամադրությունն արտահայտող որևէ նշան, ապա «Հավանում եմ» կոճակն ինքնաբերաբար «կխոխարինվի «Կարեկցում եմ» կոճակով:
Մուրիելլոն նշել է, թե սոցիալական ցանցը դեռևս նպատակահարմար չի համարում նոր գործիքի կիրառումը ցանկացած գրառման տակ: «Շատերն այս գաղափարը ողջունել են, սակայն որոշել ենք, որ այս գործառույթի ներդրումը դեռևս վաղ է», - ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան