Google-ը արգելափակե՞լ է «ИА Regnum» գործակալության կայքը
Վերջին մեկ ժամվա ընթացքում Google փնտրողական համակարգով գրեթե անհնար է մուտք գործել «ИА Regnum» լրատվական գործակալության կայքը: Մուտքի բոլոր փորձերի ժամանակ էկրաններին հայտնվում է հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն. «Regnum.ru վեբ կայքը օգտագործվում է օգտատերերի համակարգիչներին հաքերային հարձակումներ իրականացնելու համար»:
Քիչ առաջ լրատվական գործակալությունը իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տեղադրել, որով հաստատում է Google-ի կողմից արգելափակման փաստը և միաժամանակ վստահեցնում գործակալության կայքից օգտվողներին, որ մուտք գործելու փորձերը ոչ մի կերպ չեն վնասում այցելուների համակարգիչները: Այլընտրանքային տարբերակով մուտք գործելու համար հաղորդագրության մեջ առաջարկվում է հետևյալ հղումը՝ http://www.regnum.ru/news/1743190.html, որը սակայն այս պահին ևս թույլ չի տալիս մուտք գործել գործակալության կայք:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան