Հավանության են արժանացել պետական 3 տեսչության՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը
Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներորդ նիստը:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, օրակարգի առաջին հարցով քննարկվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը: Նշվել է, որ վերոհիշյալ մեթոդաբանությամբ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներառում է շինարարական օբյեկտի ռիսկայնության գնահատումը, տարբերակումը՝ ըստ ռիսկայնության և դրա հիման վրա կառուցված ստուգումների կազմակերպումը:
Ներկայացվել են նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումները, որոնք առաջարկվում է կատարել՝ հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառի առանձնահատկությունները սահմանող մի շարք դրույթներ: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի շրջանակում հնչել են առաջարկություններ և կարծիքներ արծարծված հարցերի վերաբերյալ: Խորհուրդը հավանություն է տվել ներկայացված փաստաթղթերին՝ հաշվի առնելով արված դիտողությունները: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում հնչեցված առաջարկությունները ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարություն:
Նիստում հավանության են արժանացել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության թվով 4 և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության թվով 12 ստուգաթերթերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան