Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը հունվարի 1-ից կիրառվելու է
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քվեարկությունն է` 2-րդ ընթերցմամբ: Երեկ «Հրապարակ»-ի լրագրողը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է` հնարավո՞ր է փոփոխություններ լինեն նաև ժամկետների հարցում, և համակարգի կիրառումը հետաձգվի մեկ տարով:
«Օրենքի մեջ փոփոխություն կա հավասարակշռություն մտցնելու` հարկային և այլ գործոնների առումով: Այնպես որ, օրենքը գործարկվելուց հետո էլ շատ խնդիրներ, կարծում եմ` կառաջանան, բնականաբար փոփոխություններ կլինեն: Այնպես որ, որևէ կապ չունի որևէ քաղաքական ձևակերպումների հետ և հունվարի 1-ից համակարգը կիրառվելու է»,-ասել է Գ. Սահակյանը: