Ներսիկ Նազարյանի որդին թիկնապահի ծառայության դիմաց ամսական 180 հազար դրամ է վճարում ոստիկանությանը
«Հայկական ժամանակ»-ը կրկին անդրադառնում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու այն ցուցմունքներին, համաձայն որի՝ ինքն ունի ոստիկանության կողմից տրամադրված թիկնապահ։
Թերթի գրավոր հարցմանն ի պատասխան, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել են, որ նախկին ոստիկանապետի որդին՝ Արմեն Նազարյանը, շարունակում է օգտվել այդ թիկնապահի ծառայությունից և դրա դիմաց ոստիկանությանն է վճարում ամսական 180 հազար դրամ։ Ոստիկանությունից նաև հայտնում են, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ այդ ծառայությունը համապատասխան պայմանագիր կնքելով ոստիկանության հետ: