«Axar.az». Իրանա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպը ադրբեջանցի զինծառայողների անփութության արդյունքն է
Իրանա-ադրբեջանական սահմանում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ սպանվել է 37-ամյա մայոր Մագսուդ Նաղիևը և վիրավորվել են 50-ամյա գնդապետ-լեյտենանտ Ազեր Շաֆիևն ու 29-ամյա Վյուգար Վահաբովը, Լենքորանի սահմանային ջոկատի գնդապետ-լեյտենանտ Էլշան Միրզաևի կողմից անփութ գործողություն ծրագրելու արդյունքն է: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Axar.az» կայքը:
Ըստ աղբյուրի` գիշերային ժամերին կայանալիք գործողությունը ծրագրելու ժամանակ հաշվի չի առնվել տեղանքի խիստ անտառապատ լինելու հանգամանքը և սպաներին սխալ աշխարհագրական կոորդինատներ են հայտնել: Այդ սխալի պատճառով, սահմանպահներին որոնող ադրբեջանցի զինվորները կրակ են բացել իրենց իսկ գործընկերների վրա:
Նշվում է, որ կատարվածը ջոկատի հրամանատար Էլշան Միրզաևի անուշադրության հետևանքն է: Միրզաևի հրամանատարությամբ սահմանային ջոկատում վերջին մեկ տարվա ընթացքում 3 մահվան դեպք է տեղի ունեցել:
«Դրանցից երկուսը տեղի են ունեցել զինվորների միջև և չեն լուսաբանվել մամուլում: Օրինակ` 2012 թ-ի դեկտեմբերին Լերիքում ծառայող մի զինվոր դանակով սպանել էր իր զինընկերոջը, ինչի մասին ԶԼՄ-ները չեն հայտնել»,- ասել է անունը հրապարակել չցանկացած սպան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում