Իրանի նախագահի օգնական. Օսմանյան Թուրքիան մեղադրվում է միլիոնավոր հայերի ցեղասպանության ենթարկելու մեջ
«Օսմանյան Թուրքիան մեղադրվում է միլիոնավոր հայերի ցեղասպանության ենթարկելու մեջ»,-այդ մասին իրանական «խաբարօնլայն.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահի՝ կրոնական փոքրամասնությունների հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի կրոնական փոքրամասնությունների և իրանցի էթնիկ միավորների վերաբերյալ հնչող շահարկումներին, մասնավորապես նշել է. «Որոշ ծայրահեղական շրջանակներ պնդում են, թե Իրանը բազմազգ երկիր է, սակայն դա սխալ մեկնաբանություն է, քանի որ Իրանում միայն մեկ ազգ գոյություն ունի. Բոլոր քաղաքացիներն այդ ազգի մաս են կազմում. Կրոնական փոքրամասնությունները և մնացյալ էթնիկ իրանցիները մեծ ներդրում ունեն և մեկը մյուսի հանդեպ որէ առավելություն չունի»:
Շարունակելով խոսքը՝ Ալի Յունեսի հավելել է. «Պետք է շեշտել, որ Իրանի փառապանծ պատմության ընթացքում ցեղասպանության որևէ դեպք չի արձանագրվել. Տեսեք ինչ է կատարվում Թուրքիայում, Իրաքում, Պակիստանում: Օսմանյան Թուրքիան մեղադրվում է միլիոնավոր հայերի ցեղասպանության ենթարկելու մեջ: Սակայն Իրանի պարագայում նման բան չկա, քանի որ բազմաթիվ իրանական ցեղեր կարողացել են պահպանել իրենց ինքնությունը»:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություններ՝
«Իրանը թյուրքի, ֆարսի, բալուչի, արաբի, կամ լորի կառավարություն չունի»... Ռոհանիի նախազգուշացումը Անկարային և Բաքվին
Հայկական «լոբբին» կօգնի՞ արդյոք Իրանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան