Օրվա թեմա 20:48 10/12/2013

Քարոզչական կոնսոլիդացիա .Ռուսական մեդիահանրությունը քննարկում է «Ռիա Նովոստիի» լուծարումը

 «Ռիա Նովոստի» գործակալությունը լուծարելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի կարգադրությունը ռուսական մեդիաշտում ընկալվել է որպես մեծ անակնկալ: Հասարակական և փորձագիտական շրջանակները փորձում են գտնել գործակալության լուծարման տրամաբանությունը, հաշվի առնելով այն ակնհայտ իրողությունը, որ վերջին 10 տարիներին «Ռիա Նովոստին» իր տեխնոլոգիական առաջադիմությամբ, ֆորմատների զանազանության, թողակումների ծավալի, բովանդակության ցուցանիշներով և ամենակարևորը՝ հղումների ինդեքսով ակնհայտ առաջատարն է եղել ռուսական լրատվական շուկայում, զգալիորեն հետ թողնելով ռուսական ցանկացած այլ լրատվամիջոցի, այդ թվում ուղղակի մրցակիցներ հանդիսացող «Ւտառ-Տաս» և «Ինտերֆաքս» գործակալություններին:

Չնայած ռուսական դաշնային լրատվական գործակալությունների վերակազմավորման մասին խոսակցությունները տևական ժամանակ են ընթացել, այն հանգամանքը, որ փոփոխությունների օբյեկտ կհանդիսանա ամենաառաջադեմ գործակալությունը, թեկուզ և ընտրված ժամանակի առումով, անսպասելի է եղել: Նախ՝ դա տեղի է ունենում Սոչիի օլիմպիական խաղերից առաջ, որի պաշտոնական տեղեկատվական և ֆոտո հեռարձակողի իրավունքները պատկանոմ են հենց այս գործակալությանը: Երկրորդը՝ որոշումը կայացվել է խիստ գաղտնիության պայմաններում և անակնկալ է եղել նույնիսկ հոլդինգի ղեկավարների համար: Համացանցում նախօրեին զետեղվել, հեռացվել, այնուհետև կրկին տեղադրվել է «Ռիա Նովոստի» գործակալության գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկի հրաժեշտի հանդիպումը աշխատակիցների հետ, որում նա հրաժարվել է մեկնաբանել որոշումը և թեև հավաստիացնում է, թե անվերապահորեն կատարվելու են նախագահի կարգադրության պահանջները, այնուհանդերձ չի թաքցնում իր հիասթափությունը, խոստովանելով, թե «իրենց հետ վարվեցին ոչ այնպես, ինչպես հարկն էր»: «Կոմերսանտի»  տվյաներով, նախկինում լուրեր են եղել «Ռիա Նովոստիի» և «Ւտառ-Տասսի» միավորման և նոր հոլդինգը «Ruissia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարությանը հանձնելու մասին:

Այնուհադերձ, վերջին պահին ծրագրերը կարծես փոխվել են: Սիմոնյանը երեկ փարատել է հանրության կասկածներն, հայտարարելով, թե փոփոխություննները չեն դիպչի իր գլխավորած հեռուստաընկերությանը, և «Russia Today»-ը կշարունակի իր հեռարձակումը: Նա նաև պատահական չի համարել նոր ստեղծվելիք «Ռուսաստանն այսօր» գործակալության անվան ընտրությունը, որն հաընկնում է իր ղեկավարած հեռուստաընկերության անվան հետ, ինչն, ըստ իրեն, վկայում է բրենդի գրավչության և հետևաբար իրենց աշխատանքի հաջողության մասին:

 Կրեմլի որոշման դրդապատճառների շարքում վերլուծաբնանները նշում են «Ռիա Նովոստիի»՝ դաշնային գործակալության համար չափազանց ազատական լինելու հանգամանքը, որն, առաջին հերթին, ասոցացվում էր գործակալության գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկի կերպարի հետ: «Գազետա.ռու»-ն գրում է Միրոնյուկի և Կրեմլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրոմովի միջև առկա կոֆլիկտի մասին: Հիմնական տարաձայնություններն եղել են դաշնային գործակալությանը «հարիր» լուսաբանման մեջ և որպես ձախողված օրինակներ նշվել գարնանը Բոլոտնայա հրապարակում ցուցարաների նկատմամբ ճնշումներն ու այս օրերին ընթացող ուկրաինական Եվրամայդանը, որում ռուսական տեսակետը ուկրաինական հասարակության շրջանում այդպես էլ չունեցավ իր ակնկալած ազդեցությունն և խամրեց արևմտյան մեդիահոսքերի տակ: Նշվում է, թե ի հեճուկս Մաքսային Միությունից Ուկրաինայի համար կանխատեսելի օգուտների, ազգաբնակչության մեծ մասը ցանկանում է ինտեգրվել Եվրոպային, ինչը խոսում է ռուսական քարոզչության ձախողման մասին: Դրանում անկասկած կա «Ռիա»յի «մեղքի չափաբաժինը», որի օբյեկտիվ լրատվության համար վճարած գումարը փակվելն էր: «Եվրամայդանը հիմնական պատճառը չէ, սակայն դա, հնարավոր է, եղել է վերջին կաթիլը», -ԲիԲիՍի-ին հայտնել է՝ Կոմսոմոլսկայա Պրավդա պարբերականի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինը:

Քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը «Ռիա Նովոստիի» առաջադիմության հարցում առանձնացնում է Դմիտրի Մեդվեդևի գործոնը, ով իր նախագահության ժամանակ, լինելով արդիականացման և ազատականացման գաղափարների ջատագովը, համերաշխություն էր վայելում դաշնային որոշ ինստիտուտների կողմից՝ դրանց թվում Միրոնյուկի գլխավորած գործակալության: Եվ քանի որ Վլադիմիր Պուտինի իշխանություն վերադառնալուց հետո պետության առջև ծառացած առաջնահերթություններն հետևողականորեն փոխվում են, այն չի կարող չանդրադառնալ նաև լրատվության վրա: Այս ենթադրությունը լրացնում է նաև Դմիտրի Կիսիլյովի նշանակումը ստեղծվելիք «Ռուսաստանն այսօր» գործակալության տնօրեն պաշտոնում, ում գաղափարական հավատարմությունը Կրեմլին ապացուցվել է Ռոսիա հեռուստաընկերությունում աշխատած տարիներին:

Արտյոմ Կրեչետնիկովը «ԲիԲիՍի»-ի իր սյունակում  կանխատեսում է լրատվության սովետական մոդելի վերադարձը, մինչդեռ «Նովայա Իզվեստիա»-ն  որոշմանն առավել պրագմատիկ բացատրություն է առաջարկում: «Պետք է կենտրոնանալ իրական քարոզչության, այլ ոչ թե պետական գումարները վատնել լրագրության վրա: Այդ իմաստով Կիսիլյովը անթերի թեկնածու է, և ծախսված գումարներն անպայման հետ կբերի», - գրում է հասարակական գործիչ Ալեքսեյ Սիմոնովը:

«Նեզավիսիմայա Գազետա»-ն,  իր հերթին, գրում է, թե Պուտինը որոշել է, կենտրոնացնել պահպանողական ընտրազանգվածին բազային արժեքների շուրջ: Դմիտրի Կիսիլյովի նշանակումը պետք է դիտարկել այդ սխեմայում, նա Արկադի Մամոնտովի հետ հստակ ասոցացվում է նոր կուրսի հետ, օրում «պահպանողական տեսակետը ներկայացված է առավել արտահայտիչ և անզիջում կերպով»:

Ի դեպ, արևմտյան մամուլն այս պատմության մեջ առանձնահատուկ է անդրադառնում Կիսիլյովին:

«Միասեռականների սրտերը թաղելու» իսկ «Եվրոպային սեքսուալ այլասերվածության» մեջ մեղադրող աղմկահարույց հայտարարությունների հեղինակին ռուսական «արդարացի դիրքորոշման» արտերկրում տարածման վստահումը խոստումնալից է առնվազն անզիջում մեդիապատերազմներ ապահովելու առումով:

Վերլուծաբանների գերակշիռ մասը, վերլուծելով «Ռիա Նովոստիի» լուծարման որոշումն ու լրատվության արդյունավետության բարձացման մասին Կրեմլի մեկնաբանութունները, ազդարարում են Վլադիմիր Պուտինի որդեգրած քաղաքական կուրսի և դրանից բխող առաջնահերթությունների տարածման հրամայականը: Այն իրենից ներկայացնում է քարոզչական կոնսոլիդացիա և լիովին տեղավորվում վերջին տարում պահպանողական կուրսի ուժգնացման՝ համացանցում քարոզչության, Հկ-ների գործունեության, և այլ վիճահարույց ու ռեզոնանսային օրենքների ընդունման շղթայում: Հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման ընթացիկ միտումներն, ինչպես նաև նորաստեղծ գործակալության թիրախային լսարանը, փորձագետները կանխատեսում են «արժեքների պատերազմի» մի նոր փուլ, որն առավել համակարգված դրսևորում կստանա արդեն մեդիա հարթություններում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}