Շ. Ֆյուլեն կոչ է արել Բաքվին՝ հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները
ԵՄ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ բոլոր մակարդակներում համագործակցություն ծավալել, սակայն պաշտոնական Բաքուն պետք է հարգի իր քաղաքացիների ֆունդամենտալ իրավունքն ու անհրաժեշտ շտկումներ մտցնի իր ընտրական օրենսդրությունում: Այս մասին, Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ ընդլայման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Եվրապաշտոնյան կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ հարգել ստանձնած միջազգային պարտավորություններն ու քայլեր կատարել ԶԼՄ-ի ազատության, քաղաքացիների հավաքների ու միավորման իրավունքի իրացման բարելավման հարցում:
Վերջինս ընդգծել է, որ ծայրահեղ կարևոր քայլ է՝ փոփոխություններ կատարել ընտրական օրենսդրությունում՝ հետևելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները:
Շ. Ֆյուլեն նշել է, որ այս հարցերում իշխանությունը պետք է շտապի, քանզի առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում. մեծ աշխատանքներ պետք է տարվեն նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա