Արման Սաղաթելյան. ՀՀ նախագահի հանդիպում Դավութօղլուի հետ նախատեսված չէ
Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում չի ունենա Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլույի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը՝ «Թվիթերի» իր էջում կատարված գրառմամբ:
«ՀՀ Նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում պլանավորված չէ և տեղի չի ունենալու»,- գրել է Արման Սաղաթելյանը:
Նշենք, որ ՍՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով վաղը Երևան կայցելի նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան