Արմեն Մարտիրոսյան. Այսօր Հայաստանում ընդդիմությունը ուժեղ չէ
«Այսօր ըննդիմությունը օբյեկտիվորեն ուժեղ չէ և դրա համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Առաջինն այն է, որ ընդդիմությունը ֆինանսական անկախություն չունի, որպեսզի կարողանա բավարար ծավալի աշխատանքներ իրականացնել»,- անդրադառնալով ընդդիմադիր ուժերի գործունեությանը, Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ընդդիմության թուլության երկրորդ պատճառն, ըստ ժառանգականի, այն է, որ Հայաստանում բացարձակապես չեն աշխատում ընտրական մեխանիզմները:
«Այս առումով ընդդիմություն հասկացողություն էլ է հարաբերական, որովհետև հասարակության համակրանքը և առակա իրավիճակը տրամագծորեն տարբեր են: Երրորդ պատճառը հասարակության ներկայիս ապատիան է: Հասարակություն իր այդ վիճակը որոշակիորեն պայմանավորում է ընդդիմադիր ուժերի միասնական չգործելով»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Չորրորդ օբեյկտիվ պատճառը` ըստ նրա, բոլոր աշխարհաքաղաքական ուժերը, պաշտպանելով ներկայիս իշխանություններին, «թուլացրին ընդդիմությանը»:
«Իշխանությունը արտաքին դոպինգ ստացավ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանի կարծիքով` այս, մեծ մասամբ օբյեկտիվ պատճառներից զատ, կան նաև սուբյեկտիվ պատճառներ:
«Դրանից առաջինը միջկուսակցական անառողջ պայքարն է, երբ ընդդիմադիր ուժերը իշխանությունների դեմ պայքարելու փոխարեն, պայքարում են մեկը մյուսի դեմ: Մյուս կողմից` ընդդիմադիր տարբեր առաջնորդներ ժամանակի ընթացքում միմյանց դեմ անձանական ոչ բարիացկամ վերաբերմունք ունեն: Դա իր հերթին դժվարեցնում է համագործակցությունը: Բացի դրանից ընդդիմադիր տարբեր ուժեր ժամանակին եղել են իշխանություն և ունեն այդ անցյալի բացասական բեռը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ընդդիմություն կարելի է կոչել այն քաղաքական ուժերին որոնք համաձայն չեն իշխանության կողմից վարվող քաղաքականության հետ, չեն մասնակցում իշխանության կողմից ծավալվող գործընթացներին, իրենց գործողություններով փորձում են հասարակական շահի ներկայացման և պաշտապանության խնդիրը լուծել, ինչպես նաև իրականացնել այնպիսի գորողությունները, որոնց արդյունքում իշխանությունը դադարում է իրեն հարմարավետ զգալ»,- հավելեց բանախոսը:
Ա. Մարտիրոսյանը նպատակահարմար չգտավ պատասխանել այն հարցին, թե ՀՀ քաղաքական դաշտի ո՞ր ուժերն են համապատասխանում ընդդիմության` իր նախանշած պայմաններին, նշելով որ կարող է խոսել միայն «Ժառանգության» անունից, որն իր գործունության ընթացքում ապացուցել է, որ իրական ընդդիմադիր ուժ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա