Ազարով. Ուկրաինայի և Մաքսային միության միջև որևէ համաձայնագիր չի լինի
Ուկրաինայի և Մաքսային միության միջև որևէ համաձայնագիր չի լինի: «Իտար տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ուկրաինայի կառավարության նիստի ընթացքում նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Նիկոլայ Ազարովը` հավելելով, որ գործադիրը ստորագրման համար որևէ փաստաթուղթ չի պատրաստում:
Նա կրկին հավաստիացրել է, որ Ուկրաինան շարունակում է ԵՄ-ի հետ ասոցացման բանակցությունները:
Ազարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 17-ին ռուս-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստում Մաքսային միությանն անդամակցելու մասին ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի:
Անդրադառնալով Կիևում ընթացող բողքի ակցիաներին, Ուրկրաինայի կառավարության ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում «երբեք ուժ չեն կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ»:
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ չի կիրառվի: Պետք չէ սրել իրավիճակը: Հանգստացեք: Խոսքը միայն ճանապարհների մաքրման մասին է Կիևի կենսունակությունն ապահովելու համար»,- նշել է Ն.Ազարովը
«Անկախության հրապարակում ցուցարարները ցանկանում են ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրում, կառավարությունը ևս կողմ է փաստաթղթի շուտ ստորագրմանը, սակայն մենք կցանկանայինք պայմաններ ստեղծել մեր տնտեսության կորուստները նվազեցնելու համար»,- հավելել է երկրի վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա