Մեծ Բրիտանիայի արգործնախարարը կայցելի Ադրբեջան
Մեծ բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգը առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի Ադրբեջան, այս մասին ադրբեջանկան APA գործակալության փոխանցմամբ հայտնել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդինգը:
Դիվանագետը հաղորդել է, որ այցելության հիմնական նպատակը TAP (Trans Adriatic Pipeline) գազային խողովակաշարի նախագծի մասին համաձայնագրի հաջորդ շաբաթվա ընթացքում Բաքվում կայանալիք ստորագրման արարողությանը մասնակցելն է:
Դեսպանի խոսքերով արտգործնախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահի, վարչապետի և այլ պաշտոնական անձանց հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր:
Գործակալությունը հիշեցնում է, որ վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը նախատեսված է դեկտեմբերի 17-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա