ԲՀԿ-ն դեմ կքվեարկի բյուջեի նախագծին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի 2014-ի բյուջեի նախագծին: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը:
Նրա կողմից տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Նպատակ ունենալով հերթական անգամ կանխել ապատեղեկատվությունը՝ տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության հերթական նիստը, որը վարել է ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանը:
Նիստի ժամանակ ի թիվս մի շարք այլ հարցերի քննարկվել է ՀՀ 2014 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը հայտնելու ձևը: Հնչել է առաջարկ դիրքորոշումը հայտնել բոյկոտի միջոցով, ինչպես նաև դեմ քվեարկելով նախագծին:
Քննարկման արդյունքում խմբակցությունը որոշել է իր դիրքորոշումը հայտնել դեմ քվեարկելու ձևով»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում