Դավութօղլու. «Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլի Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար»
Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլ ձեռնարկել, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը: Հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Հայաստան կատարվելիք այցից առաջ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով թուրքական «Haber Aktuel» պորտալին:
«Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել Հայաստանի հետ հարաբարերությունների կարգավորմանը: Նաև կողմնակից ենք եղել, որ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը: Թուրքիան բաց է ցանկացած առաջարկի, մոտեցման, գաղափարի քննարկման, ինչպես նաև պատրաստ ենք ցանկացած քայլի ՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության պահպանման առումով»- հայտարարել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն Երևան կայցելի դեկտեմբերի 12-ին ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Նախորդիվ`
Լ. Հովսեփյան. Դավութօղլուն ուղղակի չարաշահում է հրավերի հանգամանքը
Թուրք պաշտոնյաները հերքում են Դավութօղլուի` Հայաստանում հատուկ առաջարկով հանդես գալու մասին թուրքական մամուլի տարածած լուրերը
Hurriyet-ը` Դավութօղլուի երևանյան այցի և քննարկելիք թեմաների մասին
Կիրո Մանոյան. Ոչ մի սպասելիք չունեմ Դավութօղլուի այցից
Գուրգեն Եղիազարյան. Դավութօղլուն մի կենդանի է, որը… (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում