Ձյունը Հալեպում զինադադար է հաստատել
Հալեպում այս պահին զինադադար է, որը հաստատվել է տեղացած ձյան շնորհիվ: Հալեպում բնակվող Ծովիկ Կարապետյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ փոթորիկախառը ձյուն է սկսվել գիշերը, այժմ փոթորիկը դադարել է, իսկ ձյունը շարունակում է տեղալ:
«Շատ ցուրտ է, բայց ժողովուրդն ուրախ է, որովհետև զինադադար է: Փողոցում փոքրիկները ձյան հետ խաղում են, մարդկանց դեմքերը ժպտում են: Հույս ունեմ ձյան նման Աստուծո օրհնությունը կտեղա Սիրիայի վրա»,- ասաց հալեպահայը:
Նա նշեց, որ պետությունը բոլոր տներին վառելանյութ է բաժանել, ինչի շնորհիվ հիմա բնակարանները ջեռուցվում են:
Նախորդիվ`