Քեթրին Էշթոն. ԵՄ-ն Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում աջակցելու է ՔԶԱԿ-ին
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Սիրիայում առաքելություն իրականցնելու համար: Ինչպես հայտնում է «Իտառ-տասս»-ը, այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեշթոնի Էշթոնի տարածած հայտարարության մեջ:
«ԵՄ-ն այսուհետ աջակցելու է ՔԶԱԿ-ին իր դժվար առաքելությունը կատարելու գործում, հատկապես նրան, որը վերաբերում է Սիրիայի իրավիճակին: Իր աշխատանքով կազմակերպությունը մեծ ներդում է կատարում խաղաղության հասնելու և միջազգային ասպարեզում կայունություն հաստատելու գործում»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՔԶԱԿ ղեկավար Ահմեդ Ուզումչուն հայտարարել էր, որ «դժվար կլինի» Սիրիայի առավել վտանգավոր քիմիական նյութերը երկրից դուրս բերել մինչև դեկտեմբերի 31-ը և այն ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունվարի կեսերին: Ավելի վաղ նախատեսված էր, որ առավել վտանգավոր նյութերը Սիրիայից դուրս են բերվելու մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ մնացածները (բացի իզոպրոպանոլից)՝ մինչև 2014 թվականի փետրվարի 5-ը: Չլիցքավորված սպառազինությունը Սիրիայից դուրս կբերվի և կոչնչացվի մինչև 2014 թվականի մարտի 15-ը, իսկ քիմիական զենքի օբյեկտները՝ 2013 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2014 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակատահվածում:
Առաջնային քիմիական զենքի ոչնչացումն ավարտվելու է 2014 թվականի մարտին, իսկ մնացածներինը՝ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: Սպասվում է, որ քիմիական զենքերի պաշարները կոչնչացվեն ԱՄՆ Cape Ray նավի վրա Միջերկրական ծովի չեզոք ջրերում: