Իսլամիստները վերահսկողությունն են սահմանել թուրք-սիրիական անցակետի նկատմամբ. Թուրքիան փակել է մեկ այլ անցակետ
Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանային Ջիլվեգյոզու հսկիչ անցագրային կետը այն բանից հետո, երբ իսլամիստական խմբավորումը գրավել էր մեկ այլ անցակետ: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Թուրքիայի Մաքսային և Առևտրի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Բաբ Ալ-Հաուա անցակետը գրավել են իսլամիստական խմբավորման անդամները, որոնք հարում են «Իսլամական ճակատին», և Թուրքիայի կառավարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, փակվել է Հաթայ նահանգում գտնվող Ջիլվեգյոզու հսկիչ անցագրային կետը:
Նշենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Սիրիայի հյուսիսում ոչ մահացու-զենքեր մատակարարելու գործընթացը այն բանից հետո, երբ Իսլամական ճակատի ուժերը գրավել էին ընդդիմությանը պատկանող Գերագույն ռազմական խորհրդի գրասենյակները և պահեսնտերը:
Իսլամական ճակատը ստեղծվել է նոյեմբերի 22-ին: Այն բաղկացած է Սիրիայում գործող վեց խոշորագույն իսլամիստական խմբավորումներից:
Նրանց նպատակն է տապալել Ասադի ռեժիմը և իսլամական պետություն ստեղծել: Ճակատի մեջ ընդգրկված չեն «Ջաբհաթ ալ Նուսրա» և «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը, որոնք կապված են «Ալ Կաիդայի» հետ: Ըստ նախնական պայմանավորվածության՝ իսլամիստները միավորվում են երեք ամսով, իսկ թե ինչպես են հետագայում գործելու, կորոշվի ժամկետը լրանալուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա