ՀՅԴ-ական գործիչ. Միայն ԼՂՀ միջազգային ճանաչումը կարող է ստիպել Ադրբեջանին լրջանալ
«Չեմ կարծում, որ մեծ առաջընթաց կլինի: Փոխվեց այն, որ երկու տարի չէին հանդիպում, հանդիպեցին, կոնկրետ հիմքեր չկա ասելու, թե գործնականում ինչ կբերի, գործընթացում առաջընթաց կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտենց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` պատասխանելով հարցին, թե ղարաբաղյան բանակցային գործընթացում ի՞նչ փոխեց Վիլնյուսում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոյեմբերին կայացած հանդիպումը:
Նա նշեց, որ չպետք է սահմանափակվել միայն բանակցային գործընթացով, պետք է զուգահեռաբար աշխատել երկու ուղղությամբ` իրավիճակը ամրագրել, փոխել և ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը: «Միայն դա կարող է ստիպել Ադրբեջանին լրջանալ ու բանակցություններում ավելի լուրջ լինել»,- դիտարկում արեց Կ. Մանոյանը: